Եվրոպայի խորհրդի պաշտոնյա. Հայաստանում կարևորում են արդարադատության ոլորտի բարեփոխումներըPanorama.am-ը գրում է․

«Վիլնյուսի գագաթաժողովում ընդունված փաստաթղթի համաձայն, Եվրամիությունը շարունակում է Հայաստանի հետ ակտիվ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում նաև արդարադատության: Այսօր այդ համագործակցության շրջանակում տրվում է Եվրոպական միության և Եվրոպական խորհրդի համատեղ ծրագրի՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» մեկնարկը»,- հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Նա նշեց, որ այս ծրագրից շահելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, Վճռաբեկ դատարանն ու Գլխավոր դատախազությունը: Նա հույս հայտնեց, որ բարեփոխումների կարևորությունը հաշվի առնելով, շահագրգիռ կողմերը կաջակցեն ծրագրի համատեղ իրականացմանը, որպեսզի կարողանան ալավ արդյունք ապահովեն:

Նրա ներկայացմամբ, այս նոր ծրագրի նպատակն է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի շրջանակում Հայաստանի իշխանություններին աջակցել ամրապնդելու արդարադատության համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը, հաշվետվողականությունը: Ծրագիրը, որն ավարտվում է 2016 թվականի մայիսին, արդարադատության նախարարությանը, դատական համակարգին, Արդարադատության ակադեմիային և Փաստաբանական դպրոցին կտրամադրի օրենսդրական ակտերի, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված աջակցություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել