Կառավարությունն այսօր հավանություն կտա ՀՀ` ԵՏՄ-ին միանալու նախագծինArmlur.am-ը գրում է․

Կառավարությունն այսօր հավանության կարժանացնի  «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» նախագիծը, որը Կառավարության նիստին կներկայացնի ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարեյանը: Համաձայն նախագծի հավելվածի՝ սույն պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերին: Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից ՀՀ-ն դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել