Դատապարտում եմ Դեր Էլ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու` հայ համայնքի համար այդ առանձնահատուկ խորհրդանշական վայրի ավերումը: 
Ֆրանսիան ողջունում է բոլոր դավանանքերի կրոնական առաջնորդների հավատարմությունը` պաշտամունքի վայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար իրենց պայքարում` չնայած հարձակումներին և սպառնալիքներին: 
Սիրիայում և Իրաքում ժառանգությունը, այդ թվում` կրոնական, վտանգի մեջ է: Մշակութային ժառանգությունը պահպանելու պարտականության չիրականացումը հանդիսանում է ռազմական հանցագործություն, որի կազմակերպիչները դատական կարգով պատասխանատու են Միջազգային քրեական դատարանի առջև: Միացյալ ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) հետ համատեղ` Ֆրանսիան համախմբել է իր ուժերը, որպեսզի մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող կոնվենցիաները գործի դրվեն, հատկապես զինված հակամարտության իրավիճակում:

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել