Նույնիսկ Եռյակի բոլոր պատգամավորները չմասնակցեցին արտահերթ նիստին. քվորում չլինելու պատճառով նիստը տապալվեց
Երբեմնի Քառյակը, որ այսօր վերածվել է Եռյակի, նախաձեռնել էր կազմակերպել ԱԺ արտահերթ նիստ: Չնայած նրան, որ Հանրապետական ֆրակցիան նիստը բոյկոտել էր, Եռյակը քվորում ապահովելու հնարավորություն ուներ:
Ոչ իշխանական ուժերի պատգամավորները, ովքեր պահանջում էին հանրապետականներից մասնակցել նիստին, հենց իրենք բոլորով ներկա չէին: Ընդամենը 37 պատգամավորի ներկայության պատճառով նիստը տապալվեց:
Սա ևս մեկ անգամ ամրապնդեց այն համոզմունքը, որ Եռյակը լուրջ քաղաքական օրակարգ և միասնականություն չունի: Ճիշտ է` հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ քաղաքական այս դաշինքը միասնականության լուրջ խնդիրներ ունի, բայց այս մակարդակի պրիմիտիվ սխալենր, նույնսիկ ամենամոլի քննադատները չէին սպասում: