Տրամաբանական շղթա.
ադրբեջանցիները աղմուկ են բարձրացրել ԱՍԱԼԱ-ի մասին
ադրբեջանցիները ուզում են, որ ուրիշները հավատան որ ԱՍԱԼԱ-ն կա
ադրբեջանցիները ուզում են, որ «ԱՍԱԼԱ»-ն մի բան անի (օրինակ սպանի Սաֆարովին)
եթե ադրբեջանցիները ինչ որ բան են ուզում, որպես կանոն մենք դա չպետք է ուզենք,
եթե մենք չենք ուզում, որ ադրբեջանցիները հասնեն իրենց ուզածին, ապա եկեք զգուշ լինենք մեր հռետորիկայում ու կոչերում։
Մի խոսքով, առակի իմաստը հետևյալում է. ադրբեջանցիները աղմկում են ԱՍԱԼԱ-ի մասին, հետևելով երեք նպատակ.
ա. Սաֆարովի ոճիրը բերել նույն հարթության վրա, ինչ ԱՍԱԼԱ-ի «ակցիաներն» էին
բ. դա անելուց հետո, Սաֆարովի ներումը կմատուցվի, որպես համարժեք քայլ այն բանին, ինչ արեց Հայաստանը նույն Վարուժան Կարապետյանի նկատմամբ 2001-ին
գ. տարածելով ապաատեղեկատվություն, թե ԱՍԱԼԱՆ կա և շարունակում է գործել՝ ադրբեջանցիները ցանկանում են ՀՀ-ն ներկայացնել, որպես ահաբեկչական կենտրոն
Հետևություն.
Բա դա մեզ պետք է՞։ Իհարկե ո´չ։ Դե ուրեմն, եկեք ԱՍԱԼԱ-ն հանգիստ թողնենք ու կենտրոնանանք ավելի կարևոր հարցերի վրա, օրինակ ինչպե՞ս այնպես անել, որ ակամա չդառնալ ադրբեջանական քարոզչությանը նպաստող տարր։
Կրկնում եմ, մենք ունենք բանակ, մենք ունենք ԱԱԾ, որոնք հաստատ ավելի ուժեղ են և ավելի ֆունկցիոնալ, քան ասենք թե մի քանի 100 դեսպանատուն գրավող ու թուրք դիվանագետ խփող ԱՍԱԼԱ-ի տղերք։



