Լավ, ենթադրենք, որ կլինի ամենահավանական տարբերակը ու մեր կառավարությունը իր հակամարդկային ու հակաժողովրդական էությանը չի հակադրվի ու կպահպանի շրջանառության հարկը։ Ու էդ դեպքում ինձ հուզում են հետևյալ հարցերը.

Օրինակ՝ Մանվել Գրիգորյանը կշարունակի՞ տարեկան 5000 դրամ հարկ մուծել, թե՞ էդ թիվը կփոխվի։ Փոխվելուց էլ, ինչպե՞ս կփոխվի՝ 3.5 անգամ կնվազի՞, թե՞ հազարապատիկ կավելանա։

Մուլտի Գրուպը կշարունակի՞ խոշորագույն հարկատուների վերջնամասերում մնալ։

Տիգրան Սարգսյանը կդառնա՞ խոշորագույն հարկատու։

Լֆիկի ֆալշած արաղների սպառման իրական մասշտաբները հիմք կդառնա՞ն Հաագայի դատարանում՝ մարդկության դեմ կատարված հանցագործության գործ քննարկելու (բնակչությանը՝ տեխնիկական սպիրտով թույնելու փաստով)։

Մելքումյանի հարկային զեկուցագրում կսկսե՞ն հաշվառել նրա անշարժ գույքի վարձակալությունից և բառդաչոկում դրվող կաշառքներից գոյացող գումարները...

Արարատի մարզում լոլիկ աճացնողների աստղաբաշխկան շրջանառությունը...

Իշխան Զաքարյանին բնակտրածք հատկացնելու ուղղությամբ արված «ներդրումները» կհարվե՞ն։

...

Տղերք, ինչ որ շատ չե՞ք դանակը ոսկորին մոտեցնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել