
Կարեն Թումանյան-…,Եթե Հայաստանի ձախակողմյան ուժերը իրականում լինեն ձախակողմյան ապա նրանք կարող են միասնականդիրքորոշում ունենալ առաջիկա ընտրությունների ժամանակ: Հայաստանյան քաղաքական դաշտում առկա խոսակցություններում հաճախ է դրվում հետեւյալ հարցը՝ կարո՞ղ է արդյոք ի հայտ գալ մի այնպիսի քաղաքական ուժ, որը ավելի նախապատվելի և կենսունակ համարվի, քան ՀՀԿ-ն ։ Այս հարցի շուրջ ծավալվող հեռակա եւ ուղղակի քննարկումներում գերակշռում է խնդիրը, այսպես ասած, «պատմական իներցիայի» հարթության մեջ դիտարկելու մոտեցումը։ Ցավալի է, բայց փաստ, որ շատերը ճարահատյալ Հայաստանի ապագան տեսնում են միայն ՀՀԿ-ի հետ, քանի, որ ի շնորհիվ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռաֆֆի Հովհաննիսյանի` ընդիմադիր դաշտը կորցրել է իր մարտունակությունը: Բնակչության գերակշռող մասը` երկրի անապահով հատվածը ելնելով հակառակ տրամաբանությունից, այսինքն՝ «պատմական հակաիներցիայից», Հայաստանի ապագան տեսնում է միայն ձախ ուժի հետ/ այստեղ վրիպում չկա ուժի, այլ ոչ ուժերի հետ/:Անցում կատարելով ՀՀ-ում ցանցային ակտիվությանը/Facebook, VK.com, Twitter. ./ ՀՀ-ում սկսում է արագորեն զարգանալ ձախգաղափարախոսությունը, որը ենթադրում է սոցիալական արդարության համար պայքար, հարուստության վերաբաշխման համար պայքար, ևայս զարգացող երկրների ձախակողմյան գաղափարախոսության մասնիկիներն են: Հարկ է նշել, որ սոցցանցերում ակտիվ գործող մարդիկ միավորված են մեկ սոցիալականկարգավիճակի ներքո՝ նրանք միջին խավի ներկայացուցիչներ են: Այստեղից արդեն դժվար չէ կռահել , որ եթե արդեն նույնիսկ միջին խավը ունի այսպիսի տրամաբանություն, թե, ին՞չէ մտածում երկրի ծայրահեղ անապահով հատվածը: Այսօր հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ առիթները վերածվում են բողոքի ակցիաների: Հայաստանում նկատվում է մի տենդենց, երբ քաղաքացիական հնչողություն ունեցող այս կամ այն դեպքերը, խոսքը կարող է գնալ թե° Հարսնաքարի, թե Թեղուտի, թե° Մաշտոցի պուրակի, Աբովյանի կրպակների եւ այլ դեպքերըի մասին, որոնք հանդես եկան որպես շատ հետաքրքիր գործոններ, նպաստեցին քաղաքացիական գիտակցության զարգացմանը: Իհարկե դեռ այդ ակցիաները գործում ենառիթից առիթ, իսկ այդ առիթները կլինեն և հետագայում չենք կարող ասել թե ինչի կվերածվի հերթական առիթը: Իրական ընդիմության բացակայությունը դեռ թույլ է տալիսիշխանություններին, գնալով մասնավոր զիջումների դուրս գալ այս իրավիճակներից: ԵՎ այսպիսով եկեք փորձենք հասկանալ ի՞նչու են իրարից անջատ սոցիալիստականկուսակցությունները ի՞նչ չեն կիսում նրանք իրար մեջ: Պատասխանի հնարավոր տարբերակներից մեկը`ամեն մի ձաղակողմյան ուղղվածությամբ կուսակցություն ունի իր փոքր ընտրազանգվածը եւ ունի իր ղեկավար սկզբունքները: Այստեղ իմաստով նրանք առանձնապես կիսելու բան չունեն, որովհետեւ նրանք քաղաքական դաշտում պայքարում են նույնմտածողությամբ ընտրազանգվածների համար: Այստեղ մեկ հարց կարող է տարանջատել, թե ի՞նչ դիրքորոշում կունենա ամեն մի ղեկավար սպասվող նախագահական ընտրություններից առաջ:
Եզրափակելով ուզում եմ նկատել, որ խնդիրը կայանում է նրանում, թե՞ արդյոք կարող են վերոհիշյալ ղեկավարները թողնելնելով իրենց ամբիցիաները միանալ եւ ստեղծել միասնական ճակատ, որը հենվելով սոցիալիստական գաղափարախոսության վրա կստեղծի լուրջ նախադրյալ իշխանափոխության:



