«Եթևեկության ընթացքում ծխելու համար 258 վարորդի նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»: Ոստիկանությունը նախօրեին նման թիվ է հրապարակել: 
Վարորդներն ասում են, որ էսքան ժամանակ որևէ ոստիկան մեքենան ծխելու համար չի կանգնացրել: Հավատացնում են, որ այստեղից կոռուպցիայի հոտ է փչում: Երբ կոպիտ, ասենք մի 20 հազարանոց խախտում կատարելու համար վարորդն ու ոստիկանը համաձայնության են գալիս, 5 հազարը` ոստիկանի գրպանը, մեկ էլ տուգանք` ծխելու համար:
Ոստիկանապետը պետք է ճանապարհային ոստիկանների մասով «ոտքը գազին» պահի, թե չէ ուրիշ բաներ էլ եմ լսել: Ընենց չստացվի, որ ոստիկանապետը էլի կանչի լկտի, անշնորհք ու փնթի անվանի:
«Էդ ձեր անշնորհքությամբ, լկտիությամբ վարկաբեկում եք ամբողջ աշխատանքը»,-օրերս Ճանապարհային ոստիկաններին ասել էր Վովա Գասպարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել