Քաղաքականության մեջ զուտ տնտեսական շահեր ունեցող «Խոշոր գործարարների ակումբ» հիշեցնող ԲՀԿ-ն հերթական անգամ դեմ է դուրս եկել իր իսկ կողմից քվերակված օրենքին: Լայն հաշով ԱԺ-ում խոշոր ձեռնարկատերերի շահերը պաշտպանող Բարգավաճը փորձում է ֆոն ստեղծել, թե ՓՄՁ-ների կողքին է:
Ոչ մի տեսական կամ գործնական վերլուծություն չի կարող բացատրել տրամաբանություն, որով ԲՀԿ-ն իրոք սրտացավ է ՓՄՁ-ների համար: Խոշոր բիզնեսի մի զգալի հատված պատկանում է ԲՀԿ-ականների: Դժվար նրանք այնքան բարի լինեն, որ ցանկանան ՓՄՁ-երի բարգավաճում իրենց բիզնեսների հաշվին:
Շրջանառության մասին օրենքում փոփոխությունը ճիշտ է դժգոհություն է առաջացրել տոնավաճառների աշխատակիցների շրջանում, բայց շատ ավելի մեծ թվով խոշոր ձեռնարկատերեր այդ փոփոխության շրջանակներում չեն կարողանալու թաքցնել ստվերը: Բարգավաճը փորձում է մեկ հարվածով երկու նապաստակ խփել` պահպանել իր ձեռնարկատերերի ստվերային գործունեությունը և հանրության աչքին թոզ փչել, թե մտածում է ժողովրդի մասին: