Գունավոր եղունգներ. աշուն-ձմեռ 2014-2015-ի գլխավոր գույներըCosmo.am-ը գրում է․

Իրենց հավաքածուները ստեղծելիս դիզայներները հատուկ ուշադրություն են դարձնում մատնահարդարմանը՝ առաջարկելով իրենց կոնցեպցիային համապատասխան գույներ:

Ահա աշուն-ձմեռ սեզոնի ամենանորաձև գույները...

Մարմնագույն և սպիտակ

Երբեմն նորաձևությունը սիրում է անդրադառնալ մինիմալիզմին և մոտենալ, ինչը միշտ էլ դասական տարբերակ է: Այս սեզոնին թրենդային են nude, ինչպես նաև սպիտակ եղունգի լաքերը, այս են վկայում Kate Spade, Helmut Lang, Narciso Rodriguez, Rodarte, Diana Von Furstenberg, Carolina Herrera նորաձևության տները:

Մուգ կարմիր

Մուգ կարմիրը կամ բալի գույնը այս սեզոնի գլխավոր beauty գույներից մեկն է: Ապացույցներ պետք չեն, եթե տեսնես Costello Tagliapietra-ի, Rebecca Minkoff-ի, Yigal Azrouel-ի, Nicole Miller-ի, Kenneth Cole-ի մոդելների մատնահարդարումը:

Մոխրագույն

Աշունն ու ձմեռը միշտ չէ, որ գորշ են, իսկ եղունգներդ կարող են լինել մոխրագույն՝ առանց տրամադրությանդ վրա բացասական անդրադառնալու: Մոխրագույնի տարբեր երանգներ են օգտագործել Vera Wang, Carmen Marc Valvo, DKNY, Thakoon նորաձևության տները:

Մետաղական

Չենք մոռանում նաև մետաղական գույների մասին, որոնք գերակշռում են այս սեզոնի նորաձևության ցանկացած ասպարեզում: Առկա են Naeem Khan-ի, Dannijo-ի, Mara Hoffman-ի, Suno-ի աշուն-ձմեռ 2014-2015 հավաքածուներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել