Civilnet.am-ը գրում է․
Ադրբեջանը պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի՝ միջազգային հանրության կողմից եռանախագահների միջոցով ներկայացվող կարգավորմանը: Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սպետմեբերի 29-ին Երևանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ, գլխավոր քարտուղարի տեղակալ Հելեն Քլարկի հետ հանդիպմանը հաւջորդած մամու;ի ասուլիսի ընթացքում, հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
Արտգործնախարարը հայտարարությունն արել է ի պատասխան ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 69-րդ նստաշրջանին Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովի ելույթի մասին հարցին: Մամեդյարովը ընդգծել էր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների մասին և կարևորել դրանց կողմից ընդունված բանաձևերը, փաստաթղթերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից հիշատակված կազմակերպությունների շարքում չկան ԵԱՀԿ-ն և Մինսկի խմբի համանախագահները, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ և ունեն միջազգային հանրության միջնորդության մանդատ, և այս խնդրի հանգուցալուծման նպատակով աջակցում են կողմերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ