Newsbook.am-ը գրում է․

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչները խմելու ջուր են գնում։ Այս մասին NewsBook-ի հետ զրույցում տեղեկացրեցին գյուղացիները։ Լուկաշինի բնակիչները Թալինից դույլը 100 դրամով խմելու ջուր են գնում։ Գյուղացիների խոսքով՝ իրենք միայն գնում են խմելու ջուր, իսկ կենցաղային կարիքների համար օգտագործում են արտեզյան ջուրը։ Գյուղում 4 արտեզյան հոր են փորել, պոմպեր տեղադրել ու կենցաղում խմելու ջրի փոխարեն օգտագործում են ընդերքից եկող ջրերը: «Գյուղում խմելու ջուր չկա, մենք էլ լիտրը 10 դրամով ջուր ենք գնում։ Արտեզյան ջուրն անորակ է և օգտագործման համար պիտանի չէ»,- նշեց Լուկաշին գյուղի բնակիչ Ռոբերտ Աղաբեկյանը։ Լուկաշինի բնակիչները դժգոհում են, որ ամսեկան կլորիկ գումար միայն ջուր գնելու համար են ծախսում։ «Ամեն ինչին փող ենք տալիս, ջուրն էլ ենք անգամ գնում, այսպիսի բան ո՞վ է տեսել, ինչքան գնում ենք, չի հերիքում՝ մեծ ընտանիք է՝ ջուր խմել է, ճաշ եփել է»,- դժգոհեց գյուղի բնակչուհիներից մեկը։ Նրանց խոսքով՝ նման պայմաններում գյուղում ապրելն այլևս անհնար է դարձել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել