Հեռուստաալիքներից մեկով «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հայտարարում է, որ վերջին 20-25 օրվա ընթացքում Հայաստանում տարբեր առիթներով այցելել են խարիզմատ աղանդների ղեկավարները, որոնք, իրականում, Հայաստանում գունավոր հեղափոխություն են նախապատրաստում՝ ուկրաինական սցենարով: Կարծում եմ, որ սա ԱԱԾ-ի կողմից պետք է ընդունվի որպես նախապատրաստվող հանցագործության մասին հայտարարություն և գործին պիտի ընթացք տրվի: Ու, մեր մեջ ասած, դրանց բոլորին Հայաստանից թնթանոթային կրակոցի հեռավորության վրա պահելու ժամանակն է (եթե չի անցել): Գոնե էս հարցում թքած պետք է ունենալ թե՛ եվրոպական արժեհամակարգի, թե՛ ժողովրդավարության գրված ու չգրված բոլոր կանոնների վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan?fref=nf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել