Այ էս "խայտառակության" մասին է խոսքը.

http://blognews.am/arm/news/195177/#.VCMj1GYa5Tw.facebook

Քանի որ էս կարգի թեմաներով շատ հաճախ ստիպված եմ եղել գրել, հիմա ուղղակի փաստեմ մի քանի բան:

Նախ, ասացին, թե "ճարտարապետները" պնդում են, որ Գոշավանքի եկեղեցու պատը հատուկ ծակել են, որ էդ փեջի խողովակն անկացնեն: Վայ, նարեկսարգսյան լինեք նման բան պնդող "ճարտարապետներ": Անզեն աչքով էլ երևում է, որ դա գոյություն ունեցող անցք է: Էն էլ ներսից լայն, դեպի դուրս նեղացող: Ի դեպ, Շուռից էլ մի հատ ճշտեցի:

Երկրորդը, վայ էս ազգին կլիներ, եթե ազգային ազատագրական կլյաուզիայի ծաղկունքի տարիներին՝ 30-ականներին, էնքան այփոն ու փոտոապարատ հասանելի լիներ բանվոր-դասակարգին, ինչքան հասանելի է հիմա: Մարդ չէր մնա, որ 90-ականներից ի վեր արտագաղթեր:

Մի հարց տամ, ժողովուրդ, դուք առավոտը տանից դուրս եք գալիս երկրի ու մարդկանց վրա կեղտ բռնելու՞, թե՞ գործի եք գնում, դասի, եկեղեցի կամ թանգարան՝ ինչ-որ մի օգուտ ստանալու:

Ես հասկանում եմ, որ ըստ ձեզ՝ ըստ ի ծնե փրկվածների, ոչ միայն եկեղեցին պետք է լինի կիսաքանդ կամ ավերակ, որ դուք ձեզ լավ զգաք, այլև մեջի ծառայողներն ու հավատացյալները պիտի ամառը շոգից մեռնեն, ձմեռը՝ ցրտից սառեն: Ու հաստատ ոչ դուք, ոչ էլ ձեր հայրերն ու պապերը գործարաններից մեխ ու ցեմենտ չեն գողացել, Մութուցուրտին ծառ չեն կտրել, ոչ էլ դուք հոսանք եք գողացել կամ գողանում, որ մի քիչ լավ տաքանաք: Հաստատ՝ չէ: Չէ՞ որ դուք բոլորդ ցեղական սրբեր եք:

Ու ես հասկանում եմ, որ դուք՝ որպես սրբեր, իրավունք ունեք պահանջելու, որ Գոշավանքի պահակը կամ մոմավաճառը, ցրտից սառի: Էլ ուր մնաց քահանեն: Նա պտի ընդհանրապես դժոխքում վառվի ձեր աչքի առաջ, որ ձեր սուրբ սրտերը (sacrés-cœurs) հովանան:

Ու ես պատկերացնում եմ, եթե հանկարծ համարձակված լինեին սովորական փեջի մեջ անվճար աթար վառելու փոխարեն եկեղեցում էլեկտրական հոսանքով տաքացուցիչ կամ էլ մի հատ գազի վառարան կամ էլ, մեղա-մեղա, բաքսի քաշած լինեին: էդ դեպքում ոչ միայն Վեհափառը չէր պրծնի ձեր ցասումից, այլև մեր բոլոր սրբերը՝ Լուսավորչից մինչև Տաթևացի:

Լավ ենք պրծել, ինչ խոսք: Էժան:

Հա, նկարները... Դե նատյուրմորտն իրոք անտաղանդ է նկարած, վերնիսաժի սազական, չարժեր եկեղեցում դնել: Իսկ սրբապատկերներն էլ, եսիմ, էդ էլ իրավունք չկա՞ եկեղեցում վաճառելու: Տեսնես ինչի...

Ու վերջում մի մեջբերում: Ավետարանից: Ձեր վրա չվերցնեք հանկարծ, էդ յուրաքանչյուրի մասին է, բացի այ հենց կոնկրետ ձեզնից.

  • Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ նման էք ծեփած գերեզմանների, որ դրսեւանց գեղեցիկ են երեւում, բայց ներսեւանց լիքն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծութիւնով։ Մատթ. 23, 27

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել