«Մենք վճռական ենք արմատական փոփոխությունների հասնելու հարցում: Երբ ասում ենք արմատական փոփոխություններ, նկատի ունենք հստակ իշխանափոխություն, այս հանցավոր ռեժիմից ազատագրում, այն բոլոր խնդիրների լուծում, որոնց մասին խոսեցին ինձանից առաջ: Մեր նպատակներին հասնելու համար պետք է մի քանի հարցի պատասխան տալ ու մի քանի գործոններ պետք է հաշվի առնել»,-այս մասին այսօր Սիսիանում ընթացող եռյակի միասնական հանրահավաքում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Նա իր խոսքում նշեց. «Բոլորս հիշում ենք, որ մի քանի ամիս առաջ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, այսինքն, անգամ ՕԵԿ-ը չի ուզում աշխատել ՀՀԿ-ի հետ, ՀՀԿ-ն մնացել է միայնակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել