
Hetq.am-ը գրում է.
Ո՞վ է ազատություն տվել Վաղարշ Աբրահամյանի ձեռքերին
Այսօր Երեւանի «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ջարդուփշուր էր արել աշխատողների սեղանները («Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը պատկանում է «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին): Նրա ցասման պատճառն այն էր, որ շուկայի աշխատակցները իրենց իրավունքներն են պաշտպանել կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով հարկային բեռի ավելացումից: Սեղաններ շուռ տալով՝ ինչպես Վաղարշ Աբրահամյանն ասաց, պատժել է աշխատողներին: Նա առանց մտածելու սեղաններ է շրջել, քանի որ գիտի՝ իր ձեռքերը բռնող չի լինի, քրեական գործ չի հարուցվի, քանի որ հլու հնազանդ ծառայում է գործող իշխանությանը իր որդու ազատության դիմաց:
Ո՞վ է ազատություն տվել Վաղարշ Աբրահամյանի որդուն
Վաղարշ Աբրահամյանի որդին՝ Արտյոմը 2009 թ-ի փետրվարի 14-ին Երևանի կենտրոնում՝ Կողբացի փողոցում մասնակցել է խմբակային «ռազբորկայի»: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մեկը՝ Սերգեյ Մխիթարյան անունով, հարբած վիճակում, գիշերը թքել է Արտյոմի BMW մակնիշի մեքենայի վրա: Իմանալով դրա մասին՝ եղբայրներ Արտյոմ ու Արթուր Աբրահամյանները իրենց ընկերներներով գնացել են հաշիվներ պարզելու:
Ըստ քրեական գործի նյութերի, Վաղարշի որդի Արտյոմ Աբրահամյանը շուրջ 5 րոպե բռունցքով հարվածել է Սերգեյ Մխիթարյանի դեմքին, վիճաբանող անձանց հասցեին տվել է բարձրաձայն հայհոյանքներ, որից հետո իր մոտ ապօրինի կերպով պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել է սկզբում դեպի վեր, այնուհետև Մխիթարյանի ընկերներ Ա. Բաղյանի և Պ. Խաչատրյանի վրա։ Դրա հետևանքով Արտյոմ Բաղյանին պատճառվել է կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք` ազդրոսկրի հրազենային գնդակային բազմաբեկորային բաց տեղաշարժված կոտրվածքի ձևով, որն Բաղյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս, իսկ տուժող Խաչատրյանին պատճառել է` աջ ու ձախ հետույքային շրջանների հրազենային գնդակային վնասվածք և վերջինիս առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս։ Դեպքից հետո Արտյոմ Աբրահամյանը դիմել է փախուստի։ Նա հայտնաբերվել է ավելի քան 1 տարի անց՝ 2010թ. մարտի 16-ին, Ուկրաինայի մայրաքաղաքում՝ Կիևում, ձերբակալվել ու տեղափոխվել է Հայաստան:
Շարունակությունն՝ այստեղ