Panorama.am-ը գրում է․
Ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին Ռուսական օսկարյան կոմիտեի նախագահ Վլադիմիր Մենշովին դիմել է նամակով՝ չքննարկել իր «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները» ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությանն առաջադրելու համար: Այս մասին գրում է Ռիա նովոստի կայքը:
«Դրա պատճառները երկուսն են՝ անձնական և հասարակական: Վերջին տարիներին ես բավականին կոշտ քննադատում եմ ռուսական շուկայի հոլիվականացումը և ամերիկյան կոմերցիոն կինոյի բացասական ազդեցությունը մեր հեռուստադիտողների ճաշակի ձևավորման վրա: Սրանով պայմանավորված, պայքարել Հոլիվուդի մրցանակին արժանանալու համար, ինձ թվում է՝ ուղղակի անհեթեթ է»,- ասված է ռեժիսորի նամակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/culture/2014/09/27/a-konchalovski/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել