90-ական թվականների սկզբներից մեր երկրի հասարակության մեջ տարածված էր այն միտքը, թե ուսման ձգտող, օլիմպիադաներին մասնակցող մարդը կամ ուսուցիչ-անհաջողակ է, կամ աղքատ ինժեներ, կամ էլ չունևոր գիտնական:

1. Իրադրությունը պարզ է: Կարևոր են ոչ միայն գիտելիքները, այլև դրանք ճիշտ օգտագործելու հմտությունները:

2. Բացի դրանից, պետք է կարողանալ ճիշտ բաշխել ժամանակը` այն ծախսելով օգտակար որևէ բանի համար:

Եվ այսպես, ներկայացնենք երեքի սովորող խուլիգանի հավաքական կերպարը: Դա մարդ է, որը գործադրված ջանքերից ստանում է առավելագույն արդյունք և ում մոտ բարձր է արդյունավետության գործոնը: Նա չի ստանում ավելորդ ինֆորմացիա և օգտագործում է այն, ինչ ունի: Նա առաջ է շարժվում ոչ թե գիտելիքի, այլ մարդկանց հետ ճիշտ հաղորդակցվելու ունակությունների շնորհիվ: Սովորել, ցանկացած իրավիճակից ելք գտնել և ստանալ նվազագույն միավոր նույնիսկ այն պայմաններում, երբ դա գրեթե անհնար է:

Նշանակում է` դպրոցը նրան սովորեցնում է ամենակարևորը` ելք գտնել դժվար իրավիճակներում և քաջ գիտակցել, թե ինչ է նա ուզում կյանքից:

Իսկ ինչ վերաբերվում է գերազանցիկին, նա գրեթե անընդհատ սովորում է և արդյունքում ունենում է առավելագույն միավոր, բայց ավելի ցածր արդյունավետության մակարդակ: Նա ստանում է բազմաթիվ և բազմատեսակ ինֆորմացիա` առանձնապես ոչ այդքան կարևոր արդի իրականության մեջ: Բացի այդ, շփման համար ժամանակի բացակայությունը և ուսուցիչների կողմից մշտական ազդեցությունը նրան դարձնում են մրցակցության հանդեպ բացարձակապես անընդունակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել