Հայտնի է, որ Մոսկվան Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման դեղատոմս է համարում այդ երկրի ֆեդերալիզացիան՝ Դոնբասի ռուսամետ անջատողականներին խրախուսելով ու նրանց ազատության մարտիկներ ներկայացնելով:
Սակայն բոլոր այն մարդիկ, ովքեր Ռուսաստանում են խոսում ֆեդերալիզացիայի մասին, անմիջապես հայտնվում են ծայրահեղականների ու ահաբեկիչների դաշնային ցուցակներում:
Այդպիս ՙՙսև ցուցակում՚՚ են հայտնվել Դարյա Պոլյուդովան, Պյոտոր Լյուբչենկովը ու Վյաչեսլավ Մարտինովը. նրանք զրկվել են բանկային ծառայություններից օգտվելու իրավունքից:
Դարյա Պոլյուդովան վաղուց ազատազրկված է. օգոստոսի 17-ին նախատեսված «Կուբանի ֆեդերալիզացիայի երթից» առաջ նրան մեղադրել են մանր խուլիգանության մեջ, սակայն վարչական տույժը կրելուց հետո ազատ չեն արձակել: Նրան հիմա մեղադրում են էքստրեմիզմի ու գործունեության համար, որը վտանգում է Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը:
Այսպիս երկակի ստանդարտներ Ռուսաստանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել