Nyut.am-ը գրում է․
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցումը որոշակի թվերի հետ չի կապում. «Չեմ կարող ասել, որ հոկտեմբերի 10-ի չի ստորագրվելու անդամակցության մասին փաստաթուղթը, բայց բացարձակապես վստահ էլ չեմ, որ ստորագրումը լինելու է: Կարծում եմ, որ վերջնական հաշվով այդ փաստաթուղթը ստորագրվելու է, բայց կոնկրետ ժամանակացույց դժվար է նշել»,- մեզ հետ զրույցում նշեց նա` ընդգծելով, որ ընդհանրապես քաղաքականության մեջ հնարավոր չէ ինչ-որ բան բացարձակապես բացառել. «Չի կարելի բացառել, որ Հայաստանը այդպես էլ չի մտնի այդ կառույցի մեջ, բայց քանի որ Ռուսաստանն է այդ կառույցի գլխավոր դերակատարը, ավելի հավանական է, որ վաղ, թե ուշ անդամակցության փաստաթուղթը կստորագվի»:
Շատ են հնչում տեսակետներ այն մասին, որ Ռուսաստանը «ստիպված» էր ստեղծել ԵՏՄ-ն կամ ՄՄ-ն, որպեսզի «իր քթի տակից» չտանեին իր հնարավոր դաշնակից երկրներին: Մեր այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը շտապողականություն չդրսևորե՞ց իր գործողություններում, Ալ. Իսկանդարյանը պատասխանեց, որ պետությունները գոյություն ունեն այն իրավիճակում, որում գոյություն ունեն, գումարած դրան արտաքին ազդեցությունը
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ