Շոտլանդիայի անկախության հանրաքվեն մեսիջ էր, թե Իսպանիային և թե աշխարհին: Իսպանիան այսօր Կատալոնիայի խնդիր ունի, սակայն Կատալոնիայի լիարժեք անկախացումը լուրջ հարված է Իսպանիյաի տնտեսությանը, նամանավանդ այս ծանր ժամանակարջանում: Կատալոնյայում է կենտրոնացած Իսպանիայի արդյունաբերության մեծ մասը:
Տնտեսապես ոչ այդքան լավ վիճակում գտնվող ԻՍպանիայի համար Կատալոնիայի անկախացումը աղետ է:
Չեմ կարող չասել, որ Շոտլանդիայում ամեն ինչ ավելի մեղմ էր, իսկ կատալոնացիների մոտ դրված է հստակ, անկախանալ և վերջ:
Եվրամիությունն էլ խնդիր ունի այսօր՝ տնտեսապես ոչ կայուն եվրամիության անդամ երկրներին ամեն գնով օգնել, որպեսզի դուրս գան այդ իրավիճակից:
Փաստացի ստացվում է, որ Կատալոնիայի անկախացումը հարված է նաև Եվրամիության անդամ շատ երկրների տնտեսությանը:
Թե Եվրամիությունը և թե հենց Իսպանիան սա երբեք թույլ չեն տա Կատալոնիային անկախանալ: Չեմ կարծում որ կլինի Մայդան Իսպանիայում, բայց կրքերը ամեն դեպքում թեժանալու են