Galatv.am-ը գրում է․
Հինգշաբթի կառավարության նիստում Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում: Նկատենք, որ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում նշանակելու մասին որոշումը կառավարության նիստի օրակարգում հայտնվել էր ամենավերջին պահին: Իսկ սա այն համապատկերում, երբ Հովիկ Աբրահամյանը հայտարարում էր, որ կառավարությունը որդեգրել է բաց եւ թափանցիկ աշխատելաոճ: Ինչո՞վ էր պայմանավորված Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը մարզպետի պաշտոնում: Սերժ Սարգսյանի կուսակիցները այս նշանակումը մեկնաբանել հիմնականում խուսափում են: «Կառավարության կարդային որոշումները ես չեմ քննարկու եւ չեմ մեկնաբանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարցադրմանը, թե հարցը քննարկվե՞լ է արդյոք ՀՀԿ խորհրդի նիստում, եւ եղե՞լ են արդյոք առարկություններ այս նշանակման հետ կապված, Է. Շարմազանովն ասաց․ «Հնարավոր է խորհրդի մարմնի նիստում չի քննարկվել, բայց կուսակցության ղեկավար մարմնում քննարկվել է, որովհետեւ կառավարության ղեկավարը ՀՀԿ փոխնախագահն է, եւ բնականաբար… ես Հայաստանում չեմ եղել այդ ընթացքում եւ բնականաբար քննարկվել է, ես դրա համար… կառավարության կադրային որոշումները ես չեմ քննարկում եւ գնահատական չեմ տալիս: Եվ կարծում եմ, որ պետք է հետեւել, որպեսզի բոլոր մարզպետները նորմալ աշխատեն»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Ըստ Շարմազանովի՝ եթե կառավարությունը Սուրիկ Խաչատրյանին վերանշանակել է մարզպետի պաշտոնում, ուրեմն կարծում է, որ նա կաշխատի: Մեր հարցը՝ կապված Ս. Խաչատրյանի անցյալի, նրա անվանն առնչվող միջադեպերի մասին Շարմազանովն ընդհատեց եւ ասաց.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



