ա/ նախ, միջազգային էներգոդիտորդները բարով-խերով հասել են Իրան, որ տակն ու վրա անեն, ԱՄՆ-ի ցուցակով գրած միջուկային էղած-չեղածը գտնեն;

բ/ Իրանն էլ ԱՄՆ-ի \"կսանկցավորեմ! կսանկցավորեմ!\"-ից զզված ու ի պատասխան իրեն ՍՎԻՖԹ-ից ռադ անելուն, սռազու Անգլիային ու Ֆրանսիային ցույց տվեց ձեռքի ամենախայտառակ մատը ու ասեց, դե դուք տենց, ես էլ\' էլ ձեզ ոչ նավթ, ոչ բան, գնացեք ոջլոտեք անտերներ:

գ/ Անգլիայի նավթի դոզան իջնելուն պես, Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն ընկավ խորը լոմկեքի մեջ, զանգեց Իզրաել ախպորն ու ասեց \"Լավ էլի մի խփի Իրանին, չեմ դիմանա\", ու ձեռի հետ զանգեց ձեվիծ աձին աձին: ԱՄՆ-ը ԱՆգլիայի դեմը, որ դուխ տա, տրուպկեն վերցրեց ու ինքն էլ ասեց \"Իզրաել ախպեր, Իրանին ՀԼԸ ՈՐ մի խփի\":

դ/ Իսկ նենց տակից, երբ ՄԱԿ-ում դեռ փորձում էին ՄԱԿ-ի գրասենյակներում սեքսուալ ոտնձգությունների կրճատման համար վարչական որոշումներ կայացնել, ԱՄՆ-ը սրանց էլ լոմկեց ու ասեց, քանի դեռ մեր էներգո-հետազոտիչ ախպերներն ընդեղ են, սաղդ բացում եք էս վերջին Իրաքի պատերազմից առաջ գրված սցենարը ու կարդում եք, որ մամուլ ա բան ա, գան հարցեր տան, իմանաք ինչ եք պատասխանելու: Հենց մեր ախպերները հետ են գալիս, պատրաստվում եք մի հատ մեծ \"օքեյ\" տալու, որովհետև նույն սցենարը եթե նայեք, զենք մենք յա գտնեն, յա չգտնեն, մեկ ա կռիվ ենք սկսելու: Դե, տղեքին արդեն զինել ենք, պատրաստության ենք բերել, ծախս ա բան ա արդեն քցվել ենք, լավ չի լինի էլի մեր ընտրական սպոնսորների համար, որ էդքան գումար տալուց հետո պատերազմի սցենարները ռեկլամի չափ չդնենք հեռուստացույցից:

ե/ Թուրքիան էլ արդեն տակն ա լցնում, սաղի տակն ա մտել, էն աստիճան, որ քաղաքականապես ամեն օր ավելի ա տակ տալիս: Էրեկ Սաուդիի շեյխն էր մոտը, ասում էր \"Շուրա, յավրում, որքան փող է քեզ պետք երջանիկ լինելու համար?\": Հենց էս լսեցին, Իրան, Պակիստան, Իսրաել, բան սաղ էկան Թուրքիա, Շուրա-յավրումին նվերներ են ուզում տան - \"իմ նվերն էնքան մեծ ա դրա նվերից\", \"չէ, իմն ա մեծ\", \"չէ, իմը\"... ՈՒ քանի բազառի մեջ էին, Իրան ախպերը տակից մեսսիջ ուղարկեց - \"Ախչի Շուռա, քեզ խելոք պահի, նենց ռադիոակտիվ նվերներ կտամ էս բազառներից հետո, որ սաղ կյանքդ վիբրացիոն գերմակարդակների վրա ամեն իրիկուն պայթած լուսավոր քեֆեր կանես\": Էս որ լսեց, Կոնֆուցիոսը գերեզմանից չինական պոլիտբյուրոյի երազին էկավ, ասեց, \"Արա, հո դուք կանտուժենի չեք, գնացեք էդ ազաբոչեննի աղջկան նվեր ա, բան ա, մի բան արեք, թող մենակ կամ մեր տակ պառկի, կամ էլ մեր ուզած տղեքի\": Էկան չինացիք, ասին, Շուռա ախչիկ, խելոք մնա, թե չե էդ երկու թիքա ցեխ-մեխ որ թողել ենք քեզ բուծիկի տեղ պահես Եվրոպայի տակը մտնես, կբերենք կողքից չինական 24-ժամյա, 7-նօրյա ստորգետնյա ստվերային շուկա կդնենք հենց էդ բուծիկների ստվերի տակ ու մի հատ նեենց ստվեր կքցենք, որ բուծիկներդ լիլիբուծիկ էրևան... Բրյուս  լիական շախով-շուխին Շուռա-յավրումը չդիմացավ, սկսեց չերեզ չինական դոբրո, Իրանի տակ մտնել...

 

զ/ ՈՒ հիմա Իզրաելը մտածում ա, քանի էս հարեմաշունչ տիկին Շուռան էս քանի օրը Իրանի տակ ա պառկած, մի էրկու ռումբ ա բան ա, չդնեմ ձեռը, դրանց ասի\' հաճույքի խաղալիք ա, ու տակից մի երկու հատ միջուկային օբյեկտ պայթացնի... 

 

է/ Իրանն էլ զգաց, որ էս Շուռա-յավրումը ամուսնանալու բան չի, հետն էլ փոձանքի ա քցելու, ասեց \"հա, կյանքս, մեռնեմ սրտիդ, էս ինչ խաղեր ես տալիս, էս ինչ պարել ես պարում, ծափ, ծափ, ծափ, վայ քեզնից լավը չկա\", ու որ իր հարեմի գլխավոր տիկնանց տիկին Սիրիան չնեղանա ու Իզրաելն էլ շատ չլկստվի, ռուս ախպորն ասաց, \"ախպեր ջան, տեսար էն խեղճ ՈՒիթնի Հյուստոնը առանց թիկնապահ մնաց, գլխին ինչ էկավ: Կնիկս մնացել ա առանց թիկնապահ\": Ռուս ախպերն էլ ասեց, \"Ախպեր ջան, հազիվ նոր ա Կուզնեցովս հետ էկել: Ստեղ էլ նախընտրական շուխուռներ են, ժամանակ չունեմ, բայց դուխով-մուխով հետդ եմ\": Իրանն էլ ասեց \"ախպեր ջան, բա ես էդքան տանջվելդ չեմ տեսնում? Յես ԻՄ Կուզնեցովներից մի էրկու հատ ուղարկելու եմ, բայց էդ Շուռա-յավրումն ու Իզրաելը, որ ոիմոնց տենց տենան, կպայթացնեն, հետո էլ շառը վրես կքցեն: Քեզնից պետք ա, որ թողնես թիկնապահներս քո բազայում նստեն, կնգաս տիրություն անեն\": Ռուս ախպերն էլ ասեց - \"Հարց չկա, բայց գիտես, որ ես սաղ ձրի չի, դի հլը շատ բաներ ես ինձ տալու\": \"Դե հա, բա ոնց? Ոնց որ միշտ, ախպերս:\"

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել