1in.am-ը գրում է․
Սեպտեմբերի 29-ին երկօրյա պետայցով մեր երկիր կժամանի Հունաստանի նախագահը:
Նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում, որի արդյունքում նախագահները հայտարարություն կանեն:
Հունաստանի նախագահի այցի շրջանակում նախագահների մասնակցությամբ հայ-հունական գործարար համաժողով կանցնի: Ծիծեռնակաբերդից բացի, Կարոլոս Պապուլիասը կայցելի նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1439526.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



