Ժամանակացույցը միացված է:
Հայտնի է այն հարցը, որ ջրբաժանում է քաղաքական ուժերին. դա սահմանադրական փոփոխություններն են:
Դրանց բովանդակությունն ոչ իշխանություններին է հետաքրքրում, ոչ ընդդիմությանը:
Հասարակությունն էլ անտարբեր է ու, ըստ էության, չի արձագանքում երկու բևեռներից եկող մեսսիջներին: Դրա վկայությյունն են անտարբեր չինովնիկական լսարանները, որոնցում իշխանությունը քննարկում է ռեֆորմը, նաև Եռյակի Հրազդանի երեկվա հանրահավքի իներտ ու սակավ զանգվածը:
Թեժություն կա, բայց դա արտահայտվում է իշխանության կաբինետնեորւմ ու հանրահավաքային հարթակներում, իսկ ահա հասրակությունը չի ընկալում, չի ուզում ընկալել, թե սահմանադրության փոփոխությունը կամ դրա տապալումն ինչով պետք է լավացնի իր կյանքի որակը:
Քաղաքական դիմակայության մեջ բովանդակային առումով՝ նորություն չենք տեսնելու:
Իշխանությունը չի ձգտելու հասարակական կոնսենսուսի՝ շեշտը դնելով ադմինիստրատիվ ռեսուրսի կենտրոնացման ու մոբիլիզացիայի վրա:
Ընդդիմությունը շեշտը դնելու է անտագոնիզմի վրա՝ անտեսելով այն հանգամանքը, որ ռեսուրսային պայքարում խաղն ավելի կանխատեսելի ու շահեկան է իշխանության համար: Համենայն դեպս, Աբովյանի ու Հրազդանի հարթակներում գերակա էր ոչ թե ԲՀԿ-ի կոստրուկտիվ մոտեցումն, այլ՝ ՀԱԿ-ի հանրահավաքային պաթոսը:
Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցում ասել է, որ սահմանադրական հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2016թ.-ի գարնանը:
Այսպես էլ գլորելու ենք մինչև 2016թ.-ի գարուն:
Ընդդիմությունը շարունակ հեղափոխություն է խոստանալու, իշխանությունը դրան պատասխանելու է ՙՙսառը ցնցուղի՚՚ սպառնալիքով:
Այս վիճակը կշարունակվի մեկ ու կես տարի՝ մինչև կողմերից մեկի ռեսուրսները մաշեն:
Երկու բևեռն էլ շեշտը դրել են ոչ թե հասրակությանը պոզիտիվի շուրջ կոնսոլիդացնելու, այլ՝ հավաքագրելու վրա:
Տարբերությունն այն է, որ Աբովյանի քաղաքապետը մարդկանց ռեսուրսով միտինգի է բերում, իսկ Հրազդանի նրա գործընկերը նույն այդ ռեսուրսն օգտագործում է, որպեսզի մարդիկ տանը մնան:
Աշխարհն արագ փոխվում է, Հայաստանում ամեն բան շարունակում է նույնը մնալ:
Էդ ՙՙնույնը՚՚ կոչվածն էլ միայն արտաքուստ է նման լճի, իրականում ճահիճ է, որն ագահաբար խժռում է ռացիոնալ կոչված ցանկացած բան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել