Երեկ Հրազդան քաղաքում եռյակը բախվեց դառը իրականության հետ: Գրեթե մարդ չէր հավաքվել հանրահավաքին՝ մի 400 հոգի: Նույնիսկ բացակայում էր ուշունցասեր Արամ Մանուկյանը: Հավանաբար ԲՀԿ-ն կարմիր քարտ է ցույց տվել Արամին նախագահի հասցեին ափռցփռ խոսալու համար: Չնայած եթե հաշվի առնենք, որ ասում են խմիչքի հետ սեր ունեցող Արամ Մանուկյանը հարբած է եղել ելույթի ժամանակ, ապա նրան անմեղսունակ էլ կարելի է համարել: Ի դեպ, խմելու մասով: Տեղը տեղին խմում է նաև Ժառանգության ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը: Ինչևէ…
Ինչու էր Հրազդանում հանրահավաքը սակավամարդ: Նախ Աբովյանում խնդիրն այլ է՝ կա Ծառուկյանի փեսա քաղաքապետ, որը ջանք չէր խնայել ապահովելու մարդաշատություն, իսկ ո՞վ կա Հրազդանում: Հրազդանում ԲՀԿ-ն երկու պատգամավոր ունի՝ Դավիթ Քոչարյանը և Տիգրան Ներսիսյանը: Դավիթ Քոչարյանը ասում են, որ ձևական է ԲՀԿ (հիշում եք հայտի պատմությունը, որ Դավիթը մանդատն էր դնում, հետո սրտաճմլիկ ճառ ասեց տեսախցիկների առաջ, փոշմանեց, զղջաց), նա Մխիթար Հարությունյանի թիմից է, ով դուրս եկավ ԲՀԿ-ից դառնալով Երկրապահ: Այսինքն Դավիթի ներկայությունը հանրահավաքին սիմվոլիկ էր: Ինչ մնում է Տիգրան Ներսիսյանին, ապա նա Հրազդանում չունի այն ուժը, որ կարողանար մարդ հավաքել: Ժառանգությունն էլ գոյություն չունի ոչ միայն Հրազդանում, այլ ամենուր, իսկ ՀԱԿ-ի համար Հրազդանում շարժ էր անում Սասուն Միքայելյանը, որը հիմա ՀԱԿ-ի անունը լսել անգամ չի ուզում: Մի խոսքով, եթե սրան էլ գումարենք, որ այս ուժերը ժողովրդի շրջանում այնքան էլ ընդունված չեն, ապա պատկերը ամբողջանում է:
Մի բան էլ ու վերջ: ԲՀԿ-ն չի՞ ձանձրանում հետևից 2 թույլ ու անպիտան կցորդ քարշ տալու համար: Իմաստը ո՞րն է…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=342878779222960&id=100005025218444¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել