Panorama.am-ը գրում է․
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նախօրեին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, մարզի համայնքների ղեկավարներին ներկայացրեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Այս մասին հայտնում են տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վ. Տերտերյանը շնորհավորել է մարզպետին և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ՝ վստահություն հայտնելով, որ Ս. Խաչատրյանն իր ջանքերն ու եռանդը կներդնի մարզում իրականցվող պետական ծրագրերի պատշաճ իրականացման, մարզային խնդիրների լուծման, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



