Lurer.com-ը գրում է․

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ խորհուրդը չունի ոչ մի տվյալ Ուկրաինայի արևելքում զոհված մարդկանց ստույգ թվի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

«Ներկա պահին մենք ոչինչ չենք կարող ասել զոհված մարդկանց թվի վերաբերյալ, քանի որ մենք զբաղված ենք մարմինների ինքնության պարզմամբ, որոնք գտնվել են Իլովայսկում», - ասել է Լիսենկոն:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ կոնգրեսում ելույթի ընթացքում հայտարարել է հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր Ուկրաինայի 17 զինվորականի մահվան մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել