Հայ խորհրդարանականները հանդիպել են Չեխիայի Սենատի նախագահի հետSlaq.am-ը գրում է․

Պաշտոնական այցով ՉեխիայիՀանրապետությունում գտնվողՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Նրանք կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու հետագա խորացումը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միլան Շտեխին առաջարկել է Չեխիայի խորհրդարանում քննարկել Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը: Նա Չեխիայի Սենատի նախագահին հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել