ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը լրատվականներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին իրադարձություններին.
'Գիտեք, հարթակից մարդուն հայհոյելը, անձնական վիրավորանքներ տալը հերոսություն չէ: Վստահ եմ, որ հարթակում կանգնած քաղաքական ուժերի ներկայացուցիչները հենց այդպես էլ մտածում են, այդպես է մտածում հասարակության գիտակից հատվածը: Մենք խնդիր չենք դրել՝ վիրավորել, հայհոյել: Ո՞րն է դրա իմաստը: Մենք լուրջ խնդիրներ ենք դնում: Մենք խնդիրնե՛ր ունենք լուծելու: Պետության և ժողովրդի առաջ ծառացած շատ կոնկրետ խնդիրներ:
Մենք առաջիկայում ուղղակի պարտավոր ենք գնալ սառը հաշվարկած քաղաքական օրակարգի և քաղաքական ձևակերպումների ճանապարհով':
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Եռյակի հանրահավքում ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանն էր անձնական վիրավորանքներով հագեցած ելույթ ունեցել: Ակնհայտ է, որ Հովհաննսիյանի շուրթերով ԲՀԿ-ն մեսիջ ուղարկեց իշխանությանը: Ինչպես և ակնկալվում էր, Եռյակում ի հայտ են գալիս ոչ միայն գաղափարական, այլ նաև արժեքային հստակ տարաձայնություններ: