Tert.am-ը գրում է․
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մտավախություն ունի, որ եթե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի՝ Սիսի կաթողիկոսարանը և կիլիկյան այլ պատմական եկեղեցական տարածքներ հայությանը վերադարձնելու պահանջին թուրքական իշխանությունները դրական արձագանքեն, կարող են առաջանալ մի քանի խնդիրներ՝ իրավական, քաղաքական և կազմակերպչական։
«Իրավական առումով թուրքական իշխանություններն ընդունում են պոլսահայոց պատրիարքությանը։ Այսինքն՝ եթե վերադարձվեն այդ տարածքները, վերադարձվելու են Պոլսո պատրիարքությանը, և ոչ թե Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությանը, քանի որ այն Թուրքիայում ընդունված իրավական սուբյեկտ չէ։ Քաղաքական առումով Սիսում չկա հայկական համայնք, չկա քրիստոնեական համայնք, և եթե անգամ վերադարձվի, ինչի՞ն է ծառայելու այս կառույցը։ Բացի այդ՝ դա կօգտագործվի քարոզչական նպատակներով և կծառայի 2015 թվականին և ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական լայնածավալ հակաքարոզչությանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



