Araratnews.am-ը գրում է․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ է արտահայտվել է թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանից վերադառանալուց հետո: Նման տեղեկություն է հաղորդում թուրքական Zaman-ը:
«Մենք տարածաշրջանում ծայրահեղ լարված իրավիճակում ենք ապրում: 4 տարվա ընթացքում միջազգային հանրությունն այդպես էլ չապավինեց ողջախոհությանը: Շատ կարևոր է անհապաղ ոչ թռիչքային գոտի հայտարարել Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում և ապահովել այդ հատվածների անվտանգությունը: Նաև անհրաժեշտ է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել», – նշել է Թուրքիայի ղեկավարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/erdoghaneh-koch-e-arel-siriayi-sahmanamerdz-shrjannereh-och-thrichkhayin-goti-haytararel/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



