Cosmo.am-ը գրում է․
Տղամարդիկ բարձր են գնահատում փողկապ կապելու հմտությունը: Եթե դու դեռևս չես տիրապետում այդ արվեստին, մենք կօգնենք քեզ` քայլ առ քայլ ներկայացնելով դասական կապ ստանալու ձևը:
1. Անցկացրու փողկապը նրա վզով և լայն ծայրը թող ավելի երկար:
2. Լայն ծայրը խաչիր նեղ ծայրի հետ:
3. Այժմ, փաթաթիր լայն ծայրը նեղ ծայրի վրայով:
4. Անցկացրու լայն ծայրը վզի ու փողկապի միջև առաջացած անցքով:
5. Այնուհետև լայն ծայրը մտցրու փողկապի վրա առաջացած անցքով:
6. Քաշիր լայն ծայրը ցած և ձգիր կապը:
Նյութի աղբյուր՝ http://www.cosmo.am/am/love-sex/you/6LRSZ48L5O1H3CL4
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել