Panorama.am-ը գրում է․
Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը նվիրված էր զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման, շահագործման և զորքերի տեխնիկական ապահովման վիճակին: Նիստը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախարարը նշել է՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերն էական նշանակություն ունեն զինված ուժերի մարտունակության հետագա բարձրացման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով` աշխարհաքաղաքական ներկա լարված իրավիճակում չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության և սպառազինության, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին, քանի որ հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար:
Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Հանգամանալից ներկայացնելով սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման, շահագործման, զորքերի տեխնիկական ապահովման վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները, գեներալ-լեյտենանտը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում ձեռքբերման և վերանորոգման եղանակով ԶՈՒ-երը համալրվել են մարտունակության և անձնակազմի պաշտպանվածության բարձրացմանը միտված սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



