Armlur.am-ը գրում է․
«Իշխանությունները նշում են, թե ամեն ինչի մեղավորը ՀՀ սահմանադրությունն է: Արդյոք ՀՀ սահմանադրութո՞ւնն է մեղավոր, որ «Ոսկու շուկա»-ում անասնակերպ մեկը սեղաններն էր ջարդում: Եթե սահմանադարություն կա, ապա այդ կենդանակերպը պետք է ենթարկվի պատժի»,-այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաք կատարած մարզային այցելության ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Արդոք սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ այդ տարածքում աշխատող մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը: Նրանց ստորացրել են, վերաբերվել են որպես կենդանու, և հետո էտ մարդն ասում է՝ լավ եմ արել, ջարդել եմ, էլի կանեմ: Արդյոք սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ մարդիկ երկրում աղքատ են, չունեն աշխատանք: Մտե՛ք արտագաղթի ավտոբուսներ և հարցրե՛ք նրանց՝ դուք լքո՞ւմ եք, որովհետև սահմանադրությո՞ւնն է մեղավոր», – ընդգծեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



