Նամակ է գրել հունգարացի իրավագետ,
մի շարք բուհերում դասավանդող դոկտոր Մատլակ Գաբորը (Matlák Gábor):
Նամակում նա գրել է.
«Ես բառեր չեմ գտնում իմ կառավարության լկտի անբարոյականության պատճառով ձեր երկրից ներողություն խնդրելու համար: Կարծում եմ, այսկերպ Հունգարիան լքեց քաղաքակիրթ երկրների ակումբն ու դարձավ ահաբեկչության հովանավոր: Այս ցավալի պահին ես չգիտեմ, երբ կարող եմ կամ երբևէ կկարողանամ կրկին հպարտանալ հունգարացի լինելու համար: Միակ սփոփանքս այն է, որ համացանցում տեսնում եմ իմ, այլ ոչ թե իմ երկրի կարծիքը կիսող հունգարացիների: Սա խարան է իմ երկրի ճակատին, ուստի ես հայցում եմ հայ ժողովրդի ներողամտությունը: Խդրում եմ, որքան հնարավոր է շատ հայերի ծանոթացրեք այս նամակիս...»

Աղբյուրը` 1in.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել