«Այդ ելույթը սպասարկեց մեր արտաքին քաղաքական շահերը». Ալեքսանդր Արզումանյանը՝ ՀՀ նախագահի ելույթի մասինPanorama.am-ը գրում է․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ ՄԱԿ-ում, ԱԺ պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ընդհանուր առմամբ գնահատում է դրական: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Հայոց ցեղասանության 100-րդ տարելիցին ընդառաջ անհրաժեշտ է միջազգային ցանկացած ֆորումում բարձրաձայնել այդ խնդիրը, ներկայացնել հայկական կողմի մոտեցումներն այս ողբերգության մասին: 

«Պատեհ առիթ էր օգտագործել ամբիոնն ու խոսել այդ խնդրի մասին»,- ասաց Ա. Արզումանյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ նախագահ Ս. Սարգսյանն իր ելույթով ցույց տվեց, որ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հետ որևէ խնդիր չունի, ինչպես արդեն 19 տարի է բարձրաձայնում են Հեյդար Ալիևը, Իլհամ Ալիևը:

«Ընդհակառակը, ՄԱԿ-ի բանաձևերով հայտարարվում է, որ կոնֆլիկտը Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև են, Հայաստանին հորդորում են չաջակցել, որպեսզի չծավալվի: Այս առումով նույնպես կարևոր է»,- ասաց Ա. Արզումանյանը: 

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելուն, ինչի մասին իր ելույթում ասել է նաև Հայաստանի նախագահը, քաղաքական գործիչն ասաց, որ պետք է հետևողական լինել. «Վերադառնալուց հետո պետք է հանդիպի խորհրդարանի ղեկավարության հետ, քննարկի, մենք խորհրդարանում որոշենք՝ ինչ ճակատագիր է սպասվում այդ չարաբաստիկ արձանագրություններին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել