Armlur.am-ը գրում է․
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը վաղուց դուրս է մնացել բանակցային գործընթացից: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նիստում քննարկվում էր Զ. Փոստանջյանի ներկայացրած նախագիծը, որով պատգմավորը ՀՀ-ին կոչ է անում ճանաչել ԼՂՀ անկախությունը: «Ինչո՞ւ է ՀՀ-ն բանակցում ԼՂՀ-ի կարգավորման մասին, երբ ԼՂՀ-ն չի մասնակցում: Այսօր ասում ենք, որ ԼՂՀ-ն պետք է կմասնակցի բանակցություններին, բայց ինչպես է ապահովվելու այդ մասնակցությունը: Նախորդ անգամ ես կողմ եմ քվեարկել այդ նախագծին՝ մտածելով, որ դա է ճանապարհը, որ մենք ի վերջո չմասնակցենք գործընթացից Ղարաբաղի դուրս մնալուն», – ընդգծեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/236676/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



