ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորը կժամանի ՀայաստանPanorama.am-ը գրում է․

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր (UNDP Administrator) Հելեն Քլարկը` Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում, եռօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է ՄԱԶԾ-Հայաստան գործընկերության մամուլի գրասենյակը:

Այցի ընթացքում Քլարկը` ՄԱԶԾ ադմինիստրատորի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն տիկին Ջիհան Սուլթանօղլուի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ պարոն Բրեդլի Բուզետտոյի հետ, կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, քաղաքացիական հասարակության, միջազգային հանրության ներկայացուցիչներին, ինչպես նաև կին առաջնորդներին՝ քննարկելու Հայաստանի զարգացման հիմնական ձեռքբերումներն ու մարտահրավերները, երկրի առաջնահերթությունները, համագործակցության հեռանկարներն՝ ուղղված կայուն մարդկային զարգացման առավել ամրապնդմանը Հայաստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել