Արամ Մանուկյանի երեկվա վարքը հստակ ցույց տվեց, որ ՀԱԿ-ականներին հանրահավաքների ժամանակ միկրաֆոն դավերի անել չի կարելի, որովհետև 2008-ից ու հատկապես 2010-ից հետո հենց 200 հոգուց ավել մարդ են տեսնում՝ ղզղնում են։
Ես էլ չեմ սիրում էս իշխանություններին ու ես էլ ինձ երբեմն թույլ եմ տալիս ոչ այնքան դուրեկան ու ոչ այնքան ցենզուրային արտահայտություններ, բայց ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ պատգամավոր, ոչ էլ առավել ևս դա անում եմ միտինգներին։
Նույն 2008-ը ցույց տվեց, որ երբ ընդդիմության հռետորաբանությունը հիմնվում է վիրավորանքների ու բացահայտ հայհոյանքների վրա, ապա դա ժողովուրդին դեպի ոչ մի տեղ տանող ապակառուցողական ուղղու վրա է հանում։
Հա, ի՞նչ, հիմա նայում ես ՀԱԿ-ի զոմբիների պատին, նենց տպավորություն ա, ոնց որ Լաչինի շրջափակումն ա ճղել՝ բեմից հայհոյելով։ Յանի ի՜նչ մի հերոսություն ա արել ու էդ ում էին էս վերջին 5-6 տարվա մեջ հայհոյելու համար ռեպրեսսիաների ենթարկել։ Պարզապես Արամ Մանուկյանը ապացուցեց, որ ինտելիգենտ ու կիրթ գործչի դիմակի տակ կա իսկական Արամ Մանուկյան, ով ադեկվատւթյունը կորցնում ա մի քանի հազար մարդ տեսնելիս ու իջնում է փողոցային մակարդակի ու հիմա եթե ասենք հանրապտական մեկը հելնի ու Արամ Մանուկյանի տիրումերին անվայելուչ էպիտետներ հասցեագրի, հաստատ եռյակում կսկսեն դատապարտել։
Ինչ մնում ա Եռյակին ու հատկպես ԲՀԿ-ին, լավ կանեք ձեր բանախոսների ելույթները համաձայնեցնեք, որ հետո հակառակ արդյունքին չարժանանաք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.isahakyan.7/posts/1641492332743887?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել