Tert.am-ը գրում է․

Եռյակի համար խնդիր չէ դրված` մի խումբը հեռացնել, բերել մեկ այլ խումբ, եռյակի նպատակն է՝ երկիրը փրկել. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով վստահ է, իրենք բավարար ռեսուրսներ ունեն խաղաղ ձևով իշխանափոխության հասնելու։

«Թավշյա հեղափոխություն ասելով՝ նկատի ունենք խաղաղ, ամբողջական իշխանափոխություն. դրա տարբերակները բազմաթիվ են, և դրա համար բոլոր ռեսուրսները կան։ Ինչ վերաբերում է ադմինիստրատիվ ռեսուրսներին, կարծում եմ, երկրում այնպիսի իրավիճակ է, որ դրա հնարավորությունն իսկապես կա, որովհետև շատ ներկայացուցիչներ իսկապես հասկանում են՝ ինչ է կատարվում երկրում և որ այսպես շարունակվելուց իրենք վաղը և՛ գործազուրկ են լինելու, և՛ աշխատավարձ չեն ունենալու։ Ուստի բոլորի համար ակնհայտ է, որ հեղափոխությունն անհրաժեշտ է, և կարծում եմ՝ դրա ճանապարհը կա»,-ասաց նա։

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ խաղաղ իշխանափոխության համար իշխանության վերին օղակներին գուցե համոզելու խնդիր ունենան, բայց միջին և ցածր օղակներում, ըստ նրա, դրա անհրաժեշտությունը չկա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել