Եվ այսպես քաղաքական աշունը մեկնարկեց․․․երեք կամ չորս ընդդիմադիր քաղաքական ուժեր ամիսներ առաջ խոստացան, որ թեժ աշուն է լինելու։ Այն, որ այդ ուժերը միասին են գործում ինձ դուր է գալիս․հանձինս այդ միավորման կարող ենք ասել, որ այնտեղ կան մարդիկ, որոնցից հանրությունը լիարժեք իրավունք ունի լուրջ քաղաքական փոփոխություններ ակնկալել․
1․ Լևոն Տեր-Պետրոսյան-անկախության հռչակագրի կրող, ՀՀ-ան առաջին նախագահ, լուրջ քաղաքական ուղի անցած մարդ, ում հնարավորությունները թեկուզ և այս տարիքում պետք է թույլ տան շատ բան անել։
2․ Րաֆֆի Հովհաննիսյան -2013թ․-ի նախագահի թեկնածու, ով հավակնում էր երկիր և պետություն ղեկավարել և ում վստահել էր հասարակության 37%-ը, ինչը այնպիսի ցուցանիշ է, որ ստիպում է ավելի զգոն լինել հասարակության առջև պատասխանատվություն կրելու առումով։
3․ Գագիկ Ծառուկյան, ով քաղաքական գործիչ չի, սակայն տիրապետում է հսկայական ֆինանսական միջոցների, ինչը քաղաքականության մեջ շատ լուրջ դեր ունի։
4․ Չորս կայացած քաղաքական կուսակցությունների պատգամավորական և հասարակական ռեսուրս, որոնց էր վերապահված քաղաքական դաշտը մոտ 10 տարի և այժմ էլ ԱԺ-ում կրում են բավականին թվով մանդատներ, ինչը հնարավորություն է տալիս ավելի ակտիվ և անմիջական ազդեցություն ունենալ ոչլեգիտիմ իշխանության վրա։
5․Այս ուժերին պատկանող հեռուստաընկերություններ և զանգվածային լրատվության այլ միջոցներ, ինչը քաղաքականության մեջ ամենահզոր զենքն է և թույլ է տալիս ցանկացած տիպի ինֆորմացիա հասցնել հանրությանը ակնթարթային արագությամբ։
Եվ այսպես, սիրելի հայ հասարակություն, ստեղծվել է մի տանդեմ, որը ձախողելու իրավունք չունի՝ունի մարդկային, ֆինանսական և զանգվածային լրատվության շատ լուրջ միջոցներ։ Ես չգիտեմ ինչ ի նկատի ունեն այս քաղաքական ուժերը թեժ ասելով, սակայն մի բան հստակ է՝ժողովրդին հարկավոր չեն աղմկալից և դատարկ ճառերով լի հանրահավաքներ, թեժ ասելով ժողովուրդը իրավունք ունի պահանջելու այս տանդեմից քաղաքական իրավիճակի լուրջ փոփոխություն։ Ամեն անգամ ես ակտիվ ձևով նպաստել եմ ընդդիմադիր ալիքի հասունացմանը երկրում,որից օգտվել են այս քաղաքական ուժերը, քանզի եթերը իրենցն է, այս անգամ այլ է լինելու։ Այս անգամ ես չեմ միջամտելու ընդդիմադիր շարժման զարգացմանը և ավելին ամենայն լրջությամբ պահանջելու եմ խոստացված թեժ աշնան առկայությունը քաղաքական-իրավական-տնտեսական փոփոխությունների առումով։ Եթե այս քաղաքական ուժերը ունենալով այսպիսի հզոր ռեսուրսներ չկարողացան անել դա, ինչ ես եմ ակնկալում, ուրեմն սուս ու փուս պիտի հետ նահանջեն և հասկանան, որ իրենց ժամանակը լրացել է և հասունացել է պահը նոր քաղաքական ուժի վերելքի։ Դե կհետևեմ․․․
Կոչ եմ անում լայն հասարակությանը պահանջել այս քաղաքական տանդեմից հստակ քաղաքական-տնտեսական-իրավական փոփոխություններ և թույլ չտալ, որ իրենց դարձնեն իրենց 2017թ․-ի ԱԺ-ի ընտրությունների քաղաքական մեկնարկի ականատեսը լոկ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/305027219680888?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել