Վերջերս շատ եմ մտածում, որ իշխանությունները այնքան են նստել կաբինետներում, ինքնաթիռներում ու թանկարժեք մեքենաներում, որ ուղղակի չեն տիրապետում երկրում տիրող իրավիճակին, կորցրել են իրականության զգացողությունը: Հետո մտածում եմ, որ անհնար է թեկուզ մեքենայից չտեսնել, որ փողոցները առաջվա նման մարդաշատ չեն, որ ոմանք աղբամանների մնացորդներով են սնվում, կանգառներում են քնում, ի վերջո բողոքի ակցիաներ են անում ու հաստատ ոչ լավ ապրելու պատճառով: Գոնե 10% ադեկվատություն ունեցող իշխանությունը Լիսկային մարզպետ դնելով «կայֆավատ» չէր լինի ժողովրդի վրա, Վաղարշի նկատմամբ հենց այսօր քրեական գործ կհարուցեր, շրջանառության հարկի մասին օրենքը կկասեցվեր, մի շարք հրաժարականներ կլինեին, չհաշված կուտակայինի, էլեկտրաէներգիայի, գազի, արագաչափերի, կարմիր գծերի, բանկային տոկոսների ու մի շարք այլ հարցեր, որոնք ներառված էին 12+1 կետերում: Քիչ թե շատ ադեկվատ իշխանությունը գոնե ժամանակ շահելու կիրականացներ դրանցից մի քանիսը, կփորձեր ժամանակ շահել մյուսներն իրականացնելու խոստումով, բայց բացարձակապես ոչ մի կետը չիրականացվեց, իսկ եթե իշխանությունը ուզում է ցույց տալ, որ թքած ունի քաղաքական ուժերի ու ժողովրդի կարծիքի վրա, ապա վերջիններս պետք է միասնաբար ցույց տան, որ թքած ունեն այդպիսի իշխանությունների վրա: 72.000 տնտեսվարող սուբյեկտներ այսօր դժգոհ են, հարյուր հազարավոր մարդիկ աղքատ են ու դժգոհ են, արդեն դժգոհ են նույնիսկ հարուստ համարվողները: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը քննություն է թե ժողովրդի, թե քաղաքական ուժերի համար: Եթե բոլորս պատասխանատու լինենք մեր համար ու ներկա գտնվենք նույն օրը, նույն ժամին և նույն տեղում, վստահ եղեք, որ ցանկացած պահանջ կբավարարվի: Գուցե նման առիթներ հետո չլինեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10202718424149765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել