Իսլամական պետության շարքերում քիչ չեն նաև ադրբեջանցիները: Այս խնդիրը լրջորեն անհանգստացնում է հարևան երկրի իշխանություններին ու հասարակությանը: Սպետեմբերի 23-ին Ադրբեջանում 26 հոգի ձերբակալվեցին ԻՊ-ի հետ կապ ունենալու մեղադրանքով: Սույն խնդրի հետ կապված թերթերից մեկը հարցում էր անցկացրել Բաքվի փողոցներում որոշելու համար, թե սովորական քաղաքացիները ինչ են մտածում Իսլամական պետության գործունեության մասին: Շատերը նույնիսկ տեղյակ չէին, որ նման կազմավորում գոյություն ունի: Մյուսները բացասաբար արտահայտվեցին ԻՊ-ի մասին: Եվ դա բնական է. Բաքվի կենտրոնում այսպիսի սոցհարցում անցկացնելը լրիվ անիմաստ է: Ճիշտ կլիներ հարցում անցկացնել երկրի շրջաններում ու մյուս քաղաքներում, որտեղից ԻՊ-ին հարողների թիվն օրեցօր ավելանում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10202732127813587?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել