Panorama.am-ը գրում է․
Իտալիայի սենատում սեպտեմբերի 23-ին անց է կացվել «Հայերը. ցեղասպանություն և իտալական 20-րդ դար» խորագրով գիտաժողով:
Գիտաժողովին, որը կազմակերպել էր Իտալիայի վերին և ստորին պալատներում ձևավորված Հայաստանի հետ բարեկամության խումբը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո, ներկա էին Իտալիայի սենատորներ և պատգամավորներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, ԶԼՄ-ների և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ԱԳն մամուլի ծառայությունը:
Ողջույնի խոսքով ներկաներին են դիմել բարեկամության խմբի խորհրդի նախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազին, փոխնախագահ, պատգամավոր Ֆլավիա Նարդելլի Պիկկոլին, խմբի անդամ պատգամավոր Սանդրա Զամպան, ինչպես նաև Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:
Գիտաժողովի բանախոսներն են եղել Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Սիենայի համալսարանի պատմագիտության դասախոս, պրոֆեսոր Մարչելո Ֆլորեսը, Հռոմի Լումսայի համալսարանի դասախոս պրոֆեսոր Պաոլո Ականֆորան, հայտնի գրող, Պադովայի համալսարանի իտալական արդի գրականության դասախոս, պրոֆեսոր Անտոնիա Արսլանը, Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Գաբրիելա Ուլուոջյանը և Իտալիայի հայերի միության նախկին նախագահ, Միլանի ու Տրենտոյի համալսարանների սոցիոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Մանուկյանը:
Սենատոր Դե Բիազին ընթերցել է Իտալիայի նախագահի գլխավոր քարտուղար Դոնատո Մառոյի՝ նախագահ Նապոլիտանոյի և սենատի նախագահ Պիետրո Գրասսոյի անուններից` կոնֆերանսին հղված ողջույնի ուղերձները, որոնցում կարևորվում էր 20-րդ դարի ամենաողբերգական էջերից մեկի վերաբերյալ գիտաժողովի անցկացումը և հիշատակվում դարերի արմատներ ունեցող հայ-իտալական բարեկամական հարաբերությունները: Ուղերձում ընդգծվում էր, որ որպես ապագայի խաղաղության գրավական հատկապես ներկայիս մարտահրավերների ու ճգնաժամերի պարագայում անհրաժեշտ է անցյալի հիշողության պահպանումը: Սենատի նախագահն իր ուղերձում ողջունել էր կոնֆերանսի անցկացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



