Civilnet.am-ը գրում է․

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն իր կայքում հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագիրը` իր հավելվածներով: Պայմանագրի տեքստը, որը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ, ռուսերեն է:

Պայմանագիրն ունի հետևյալ կառուցվածքը՝

Պայմանագրի նախագիծ՝«Եվրասիական Տնտեսական Միության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին»:

Հավելված 1՝ Միջազգային պայմանագրերի ցուցակ, որոնց միանում է Հայաստանը

Հավելված 2` Արձանագրություն՝ ԵՏՄ 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 

Հավելված 3՝ Պայմանները և անցումային դրույթները:  

Հավելված 4՝ Աապրանքների և դրույքաչափերի ցուցակ, որոնք անցումային փուլում կունենան արտոնյալ դրույքաչափերը:

Հավելված 5՝ ԵՏՄ տարածքից ԵՏՄ տարածք այլ պետությունների տարածքով ապրանքների փոխադրման առանձնահատկությունների մասին:

Աստանայում մայիսի 29-ին ստորագրվել էր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ․ հունվարի 1-ից: Փաստաթուղթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ստորագրել էին երեք երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել