Քաղաքագետ. Նախագահը հատուկ ընդգծեց, որ ցեղասպանության հերքումը այդ հանցագործության վերջնական փուլն էPanorama.am-ը գրում է․

New York Times-ի հեղինակային հոդվածում, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի Ընդհանուր քննարկմանը, ինչպես նաև Կոլումբիայի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցում ունեցած ելույթներում, ըստ էության, նախագահ Սարգսյանը համապարփակ ներկայացրեց ներկա փուլում Հայաստանի արտաքին քաղաքականության մի քանի առաջնահերթությունների նկատմամբ երկրի դիրքորոշումը։

Նախևառաջ, նախագահը հատուկ ընդգծեց, որ ցեղասպանության հերքումը այդ հանցագործության վերջնական փուլն է, և դրա նկատմամբ անուշադրությունը բերում է նոր ցեղասպանություններ։ Սա շատ կարևոր է հատկապես ընդգծել ոչ միայն Թուրքիայի ժխտողականությունը հաշվի առնելով, այլև Եվրոպայի տարբեր երկրներում ոչ միայն Հոլոքոստի, այլև ընդհանրապես ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրենքներ ընդունելու նոր ալիքով /վերջերս նման օրենք ընդունեց Հունաստանը/։ Փերինչեքի գործով ՄԻԵԴ սպասվող վճռից հետո այս գործընթացը կարող է ավելի արագանալ, ինչը չափազանց կարևոր է, հաշվի առնելով հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը հաջորդ տարի, որպեսզի այս հարցի առնչությամբ Հայաստանի քաղաքականությունը մտնի նոր շրջափուլ։

Ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ չափազանց կոլորիտային հայտարարությունը, իհարկե, ջերմացրեց շատերի սրտերը, բայց ընդհանուր մեսիջը, որ նախագահը կրկնեց նաև Կոլումբիայի համալսարանում, արձանագրությունները ձախողեց հենց Թուրքիան, և Հայաստանը այդ գործընթացը այլևս ավարտված է համարում, եթե անսպասելիորեն ինչ որ հրաշքով նորընտիր նախագահ Էրդողանը չփոխի իր ամբողջ քաղաքականությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել