Tert.am-ը գրում է․
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմը։
ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով և այս առումով կարևորել Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու փոխգործակցությունը: Շնորհակալություն հայտնելով Պրահայի արքեպիսկոպոսին հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու հանդեպ ունեցած մեծ հարգանքի համար՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Դոմինիկ Կարդինալ Դուկայի ջանքերը Պրահայի կենտրոնում հայկական առաջին խաչքարի տեղադրման ուղղությամբ և կարևորել նրա մասնակցությունը օրհնության կարգին: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ հնարավորության դեպքում Պրահայում հայկական եկեղեցու համար տարածք կհատկացվի:
Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ նշել է, որ Դոմինիկ Կարդինալ Դուկան երկու անգամ մասնակցել է ապրիլքսանչորսյան միջոցառումներին, առանձին հանդիպումներ ունեցել համայնքի և դեսպանության ներկայացուցիչների հետ: Նա Չեխիայի հոգևոր առաջնորդին տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին պաշտոնապես հրավիրել է 2015 թվականին այցելել Հայաստան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



