Եվ այսպես, կատարվեց այն, ինչի մասին խոսում էին բոլորը, բայց ինչին չեին ուզում հավատալ շատերը. Լիցկան կրկին նշանալվեց Սյունիքի մարզպետ։ Գիտե՞ք, հասկանում եմ, որ այս լուրից շատերը շոկի մեջ կընկնեն, շատերը դեպրեսսիայի, շատերն էլ առաջիկա մի քանի օրը էմոցիոնալ ստատուսներ կգրեն՝ Լիսկային ու Լիսկային՝ մարզպետ նշանակողներին քլնգող, բայց ես այսպիսի մի բան ասեմ։
Լիցկայի նշանակումը լրիվ տրամաբանական էր։ Բան չունեմ ասելու, սա այլասերված տրամաբանություն է, բայց ցավոք սրտի մեր համակարգն է այդնպիսին, որտեղ արժևորվում են Լիցկաները, Շմայսերը, Գեներալ Մանվելները, Ալրաղացի Լյովիկները, Նեմեց Ռուբոները, Լֆիկ Սամոները...
Հասկանո՞ւմ եք, այս խնդիրքը քննարկելիս ու առավել ևս դրա դեմ պայքարելիս, ամենավերջին բանը, որ պետք է անել, դա անձնավորելն է։ Վա՞տն է արդյոք Լիցկան։ Անկասկած վատն է ու ցանկացած առողջ հասարակությունում ու պետությունում նրա տեղը ճաղավանդակների հետևում կլիներ, իսկ նրա մարդկային տիպը շուկայում համբալությունից բացի ուրիշ բանի պետք չէր լինի։ Վա՞տն է արդյոք Նեմեցը։ Անկասկած վատն է ու ինչքան խորանաս, այնքան կխորանաս Լիցկայի էլ, Նեմեցի էլ ու ցանկացած այլ նմանօրինակ գորժչի կենսագրությունում էլ, էությունում էլ։
Խնդիրը նրանում է, որ խնդիրը համակարգում է։ Այսինքն համակարգն է այնպիսին, որ ամենաշատը գնահատվում են Լիցկաները ու «պինդ բռունցքով» այլ տղերքը տղերքը, որովհետև այս համակարգն ու այս իշխանությունը գնահատում են արդյունքը ու թքած ունեն, թե այդ արդյունքին հասնելու համար ինչ միջոցներ են գործարկվում։ Նույն սյունիքի մարզի օրինակը քննարկենք. Վահե Հակոբյանը իրանցական էր, բայց «պինդ բռունցքով» տղա չէր, չէր կարում Սյունիքը իրա բռի մեջ պահեր, իսկ Լիցկան կարողանում էր, դրա համար էլ Լիցկային էլի դարձրեցին մարզպետ։ Եթե հիմա ինչ-ինչ պատճառով Լիցկան չկարանա, իրան նույն ձև ֆուկ են անելու էդ պաշտոնից, որովհետև իրա միակ արժանիքը հենց էդ պինդ բռունցքի գործոնն է։
Նույնն էլ բոլոր մնացած պնդ տղերքի մասով կարող եմ ասել։ Իրանք էս համակարգում արժևորվելու են, քանի դեռ ապահովելու են պահանջված արդյունք ու էական չի, թե ոնց են անելու, կարևորը անեն, իսկ հենց չարեցին՝ իրանց համակարգից հանելու են։ Հետևաբար, պետք է պայքարել ոչ թե անհատների դեմ, այլ համակարգի։ Խնդիրը անձնավորելը փակուղի տանող ճանապարհ է, իսկ համակարգային փոփոխությունների հասնելու համար փակուղիներից խուսափել է պետք, որքան էլ դրանք քաղաքական պոպուլիզմի գրավիչ աղբյուր լինեն։