Panorama.am-ը գրում է․
«Ելույթն ամբողջովին անդրադառնում և ամփոփում էր արդի քաղաքական համատեքստում վիճակը Հայաստանի արտաքին գերակայությունների մասով` թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ կապված, թե այն տրամաբանության ներքո, որ գտնվում ենք ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական ուղերձները:
Ինչ վերաբերում է նախագահի ելույթի` հայոց ցեղասպանությանը նվիրված հատվածին և դրանում առկա շեշտադրումներին, որոնք հատկապես վերաբերում են հայ-թուրքական հարաբերություններին, Կ.Բեքարյանից հետաքրքրվեցինք` կարելի՞ է ակնկալել, որ որոշակի փոփոխություն կարձանագրվի. «100-ամյակը որոշակի հանգրվան է. ակնկալել 100-ամյակից շատ ավելին, քան ուղղակի հանգրվան լինելը այնքան էլ կոռեկտ չի: Բայց 100-ամյակին անդրադառնալ սովորական ձևով ևս այդքան էլ կոռեկտ չի: Այսինքն` որևէ ծայրահեղություն կոնստրուկտիվ դեր չի կարող ունենալ ցեղասպանության 100-ամյակի կոնտեքստում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



